17 հոկտեմբերի 2009 - 17:49 AMT
Անկարայի եւ Բաքվի միջեւ գազի հարցի հետ կապված տարաձայնություններ են ծագել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Եվրոպա բնական գազի արտահանման թուրքական պայմաններն անընդունելի են, այդ իսկ պատճառով Բաքուն մտադիր է փնտրել գազի փոխադրման այլընտրանքային ուղիներ: Որպես հնարավոր ուղիներ Ադրբեջանի նախագահն անվանեց Ռուսաստանը եւ Իրանը:

Ալիեւվի խոսքերով, գազային մատակարարումների այլընտրանքային ճանապարհների որոնումը տարվում է Անկարայի հետ փոխադրման հարցերի անճշտության պատճառով, որի կողմից առաջարդված պայմանները նա անընդունելի է համարում: «Մենք հետեւողական ենք մեր ազգային շահերի նկատմամբ եւ այդ շահերը հիմնված են միջազգային փորձի վրա եւ' գներով, եւ' սակագներով», - ասաց Իլհամ Ալիեւը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը: