17 հոկտեմբերի 2009 - 19:16 AMT
Աբդուլլահ Գյուլ. Կովկասում նոր դարաշրջան է սկսվում
Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Մակեդոնիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, եւ այն խնդիրները, որոնք երկար տարիներ չլուծված են մնացել, այժմ լուծվում են բարձրագույն մակարդակով: «Ես հուսով եմ, որ մենք վկա կդառնանք բոլոր տարածաշրջանային խնդիրների շուրջ դրական զարգացումներին»,- ասել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական Sabah թերթը: