19 հոկտեմբերի 2009 - 11:25 AMT
ՀԲ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին երկկողմ հարաբերություններ հաստատելու գործում
Միջպետական սահմանի բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստանի տնտեսության աճի նոր հնարավորությունների համար, որը ելք չունի դեպի ծով: Նման կարծիք է հայտնել լրագրողներին Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան Երեւանում կայացած մամլո ասուլիսում: «ՀԲ-ն ողջունում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման հեռանկարը: Դա կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ նոր հեռանկարներ կբացի նրա առջեւ»,-ասել է նա:
Ընդ որում, նա հավելել է, որ ՀԲ-ն հայտարարում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ աշխատելու իր պատրաստակամության մասին` այդ կարեւոր գործընթացին նպաստելու համար:
Նգոզին հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր ՀԲ` հանձնարարելով գնահատել երկրի ենթակառուցվածքների պահանջները հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: «Մենք ուրախ կլինեն կատարել նրա հանձնարարությունը»,-ասել է ՀԲ-ի կառավարող տնօրենը: