19 հոկտեմբերի 2009 - 11:32 AMT
Նգոզի Օկոնջո-Իվեալան դժգոհ է Հայաստանի ինտերնետ կապի արագությունից
Աճ ապահովելու համար հետճգնաժամային ժամանակաշրջանում, Հայաստանը պետք է դիեիրսիֆիկացնի տնտեսությունը եւ ներդրումներ կատարի ենթակառույցների զարգացման համար, կարծում է Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան: Նրա խոսքերով, Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնե լ գիտելիքների մակարդակը ՏՏ ոլորտում: Սակայն դրա համար, միջազգային մասնագետի կարծիքով, անհրաժեշտ է շարունակել ներդրումներ կատարել, որպեսզի ՏՏ հարակից ոլորտներում ապահովել «արագ ինտերնետ եւ, որ այդ ոլորտի զարգացման համար չլինի ոչ մի խոչընդոտ»: Այսպիսով, նրա կարծիքով, կարելի է հասնել տնտեսության դիվերսիֆիկացմանը: