19 հոկտեմբերի 2009 - 12:43 AMT
Երեւանի դատարանն այնուամենայնիվ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին հայցը
«Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հոկտեմբերի 7-ին ներկայացրած հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի, կքննարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Վերաքննիչ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը: Նրա խոսքերով դատավարության օրը դեռեւս նշանակված չէ:

Ինչպես հաղորդել են Կովկասի ինստիտուտում, ինստիտուտը ոչ մի դատարանից ծանուցում չի ստացել:

«Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնը հայցով դիմել էր դատարան Կովկասի ինստիտուտի դեմ, մեղադրելով վերջինիս Հայոց ցեղասպանության ժխտման համար: