19 հոկտեմբերի 2009 - 14:54 AMT
Բանկ ՎՏԲ (Արմենիա) երկարացրել է «ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդի գործողությունը մինչեւ 2009 դեկտեմբերի 1-ը
Հաշվի առնելով «ՎՏԲ-Էքսպրեսս» ժամկետային ավանդի բարձր պահանջարկը Հայաստանի ֆիզիկական անձանց դեպոզիտների շուկայում, որի հիմքում երկրի ավանդատուների շահագրգռվածությունն է այդ ապրանքում` ՎՏԲ բանկը (Արմենիա) որոշում է ընդունել երկարացնել բնակչությունից միջոցների ընդունումը մինչեւ 2009թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Բանկը հերթական անգամ օպերատիվ արձագանքեց շուկայի ազդանշաններին եւ ցույց տվեց ավանդատուներին սատարելու, նրանց սղաճային ռիսկերը նվազագույնի հասցնելու իր պատրաստակամությունը»-ասվում է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Էքսպրեսս» ժամկետային ավանդը թույլ է տալիս դրամով կարճ ժամկետով` 15-90 օր, ներդնել ազատ միջոցները բարձր տոկոսադրույքով: