19 հոկտեմբերի 2009 - 16:18 AMT
2009 թ-ի երրորդ եռամսյակում Հայաստանում սպասարկվել է գազ սպառողների 94.4 %-ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով 2009թ. տարեսկզբից, ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍե ընկերությունը կատարել է 898257 այցելություն, որից 352269՝ Երեւանում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում փաստացի տեխնիկական սպասարկում է իրականացվել 281194 բաժանորդի բնակարաններում կամ նախատեսվածի 94,4% մոտ:
32188 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 246261 ակտ: