19 հոկտեմբերի 2009 - 18:48 AMT
Աբրահամի հետ մենամարտից հետո Ջերմեյնա Թեյլորին տեղափոխել են հիվանդանոց
Ամերիկացի Ջերմեյնա Թեյլորը, ով նախօրեին պարտվեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին նոկաուտով 12-րդ ռաունդում, մենամարտից անմիջապես հետո տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ գտնվում է հսկողության տակ:
Հիվանդանոց տեղափոխվելուց առաջ բռնցքամարտիկը հասցրեց տալ կարճ մեկնաբանություն:
«Ես այսօր հիանալի մարզավիճակում էի, հնարավոր է ամենալավ, բայց Արթուրը շատ ուժեղ է: Ես նրան արժանին եմ տալիս», - Թեյլորին մեջբերում է -BoxingScene.com-ը: