19 հոկտեմբերի 2009 - 18:58 AMT
Կառլ Ֆրոչ. Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թեյլորին, ինչպես եւ ես վերջին ռաունդում
Գերմիջին քաշային կարգում WBC աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչը, որը եւս հաղթանակ է տարել «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կայացած իր առաջին մենամարտում, հայտարարել է, որ ինքը սպասում էր Արթուր Աբրահամի հաղթանակին Ջերմեն Թեյլորի հանդեպ:

«Ջերմեն Թեյլորը կրկին նոկաուտի ենթարկվեց, նա այնպիսի տեսք ունի, կարծես նրան աչքով են տվել: Քանի որ նա կրկին նոկաուտի ենթարկվեց, ինչպես ինձ հետ մենամարտում: Ես ակնկալում էի, որ Աբրահամը կհաղթի Թեյլորին, ինչպես որ ակնկալում էի, որ ես կհաղթեմ Դիրրելին: Այնպես որ առայժմ դեռ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես եւ ես ենթադրում էի»,-մեջբերում է Ֆրոչին The Telegraph-ը: