19 հոկտեմբերի 2009 - 20:53 AMT
Հոկտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկում է «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը
«Նռան հատիկ» մանկապատանեկան իններորդ թատերական փառատոնի երկրորդ փուլը կսկսվի հոկտեմբերի 24-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 1-ը:

Ինչպես հայտնեց փառատոնի նախագահ Հասմիկ Տեր-Կարապետյանը, այս տարի փառատոնը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:

Փառատոնի բացումը տեղի կունենա Թումանյանի տուն-թանգարանում, հետո կշարունակվի «Մետրո» թատրոնում, որտեղ Ավետիք Իսահակյանի անվան թատերախումբը կներկայացնի «Խաղում ենք Թումանյանին» ներկայացումը:
«Նռան հատիկին» կմասնակցեն 23 մանկապատանեկան թատերախմբ, որոնցից 12 դեբյուտանտներ են: