19 հոկտեմբերի 2009 - 22:08 AMT
Եվրոպական դատարանը ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության - Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչ- 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նա- բողոքի ամփոփագիր:

Հիշեցնում ենք, որ 2009թ. հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը - Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին` հաշվի առնելով նա- Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը: