19 հոկտեմբերի 2009 - 22:13 AMT
Թուրքիան երբեք այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել Անկարայի ու Բաքվի միջեւ
Թուրքիան երբեք չի փոխի իր դիրքորոշումը «ադրբեջանական տարածքների» հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն: Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, «ադրբեջանական տարածքների օկուպացիայի վերացումը Անկարայի համար առաջնային ազգային հարցերից մեկն է»:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանում հանվել են շեհիդների ծառուղում տեղադրված թուրքական դրոշները, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան երբեք այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են տարաձայնություններ առաջացնել Անկարայի ու Բաքվի միջեւ, հաղորդում է Anatolian news agency-ն: