20 հոկտեմբերի 2009 - 19:34 AMT
Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում տեղի կունենա «Գարունը ողջունում է Երեւանին» երաժշտական փառատոնը
Հայ-ավստրիական «Գարունը ողջունում է Երեւանին» երաժշտական փառատոնը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը

Փառատոնի համերգի ծրագրում ընդգրկվել են 5 համերգ, որի շրջանակներում կհնչեն հայ եւ ավստրիացի դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` երգչուհիներ Աննա Մարիա Պամմերի եւ Գայանե Գեղամյանի, դաշնակահար Գոթլիբ Վալիշի եւ Աննա Մանդալյանի, կլառնետահար Սուրեն Խեռոզյանի նաեւ Վիեննայի քառյակի կատարմամբ:

Փառատոնին հրավիրվել են կոմպոզիտորներ Ջոն Սարգիսյանը եւ Բոլդուին Զուլցերը:

Փառատոնի հովանավորն է Վիեննայի քաղաքապետը: