20 հոկտեմբերի 2009 - 20:14 AMT
Հայաստանի ԱԺ-ը պատրաստ է նպաստել ՀԲ-ի հետ համագործակցությանը
Հոկտեմբերի 20-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյանգրասենյակի ղեկավար ԱրիստոմենՎարուդակիսին, հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկեցին այդ միջազգային կառույցի աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ ՀՀ ԱԺ մասնագիտական ու տեխնիկական կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը: Զրուցակիցները նաեւ մանրակրկիտ անդրադարձ կատարեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
Հանդիպմանը նա-մասնակցեցԱզգայինժողովի նախագահի տեղակալԱրեւիկՊետրոսյանը: