21 հոկտեմբերի 2009 - 15:00 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսավորել է ջրագծի կառուցումը ՀՀ Լոռու մարզում
«Հայաստան»համահայկական հիմնադրամը ֆինանսավորել է 5-կիլոմետրանոց ջրագծի կառուցումը ՀՀ Լոռու մարզի Ձորամուտ գյուղում:

Այսուհետ Ձորամուտ գյուղը ապահովված կլինի շուրջօրյա ջրամատակարարմամբ, ինչը կհեշտացնի գյուղի շուրջ 120 ընտանիքի կենցաղն ու կբարձրացնի նրանց կենսամակարդակը:

Գյուղի բնակիչները հուսով են, որ կյանքի պայմանների բարելավումը կնպաստի արտագնա աշխատանքի մեկնած իրենց համագյուղացիների վերադարձին: