21 հոկտեմբերի 2009 - 15:57 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը կպայմանավորվի ղարաբաղյան հակամարտության լուծմամբ
Հավանաբար, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, սակայն սահմանի բացումը կձgձգվի մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Ըստ Շահբազյանի, հայ-թուրքական սահմանի բացումը միշտ պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, ինչի մասին են վկայում թուրք պաշտոնյաների հայտարարությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությունը Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման արարողությանը, եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդում հնչած նմանատիպ հայտարարությունները:

ՀՅԴ խմբակցության քարտուղարն անդրադառնալով թուրքական ընդդիմության հայտարարությունների արձանագրությունների վավերացման դեմ, նշել է, որ պետք չէ դրանք լուրջ ընդունել, քանի որ Թուրքիայի ընդդիմադիր ուժերը լավ են հասկանում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը բխում է իրենց երկրի շահերից: «Իսկ Թուրքիայի ընդդիմության հայացքները պայմանավորված են նրանով, որ նրանց առջեւ ծառացած է իշխանության գալու խնդիրը, եւ դա է նման հայտարարությունների պատճառը»,-ասել է հայ պատգամավորը: