2 օգոստոսի 2003 - 18:51 AMT
ԳՅՈՒՄՐԻՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Գյումրիյում կկառուցվի Հուշահամալիր` նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Հուշահամալիրի բացումը կկայանա երկրաշարժի 20-ամյակի նախօրեին 2008 թվականին: «Երկրաշարժ եւ վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Մուրադ Մուրադյանի խոսքերով, համալիրը (7-8 մլն դոլար արժողությամբ) կկառուցվի բացառապես ժողովրդի հանգանակած միջոցներով` ստացված բարեգործական ակցիաներից: Համալիրի մեջ կլինեն նաեւ թանգարան, գրադարան, նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի կործանիչ երկրաշարժի արդյունքում Հայաստանում զոհվեցին ավելի քան 25 հազար մարդ: