21 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT
Սերժ Սարգսյանը կայցելի Հունգարիա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու շաբաթ անց պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա: Այդ մասին Երեւանում հայտնել է Հայաստանում Հունգարիայի պատվավոր հյուպատոս Արտաշես Բլուրցյանը: «Այդ այցը կնպաստի հայ-հունգարական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է հյուպատոսը: