21 հոկտեմբերի 2009 - 18:48 AMT
Արթուր Աբրահամ. Ես երկրպագելու եմ Վալուեւի համար
Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Նիկոլայ Վալուեւ-Դեւիդ Հեյ մենամարտում երկրպագելու է իր ընկերոջ` Վարլուեւի համար, որը նաեւ իր գործընկերն է «Sauerland» փրոմոութերական ընկերությունում: Աբրահամը նշել է նաեւ, որ վաղուց է սերտ հարաբերություններ հաստատել Վալուեւի ու Ալեքսանդր Պովետկինի հետ:

«Մենք վաղուց է ինչ ընկերություն ենք անում: Կոլյան եւ Սաշան գերազանց տղաներ են: Ես նույնիսկ մեկնաբանել եմ գերմանական ARD հեռուստաալիքում Վալուեւի մենամարտը Մոնթի Բարրեթի հետ: Հիշում եմ, որ նոյեմբերի 7-ին Կոլյան կմենամարտի բրիտանացի Դեւիդ Հեյի հետ: Այդ մենամարտոմ ես երկրպագելու եմ Վալուեւի համար»,-մեջբերում է Աբրահամին «Սպորտն ամեն օր» ինտերնետ-պարբերականը: