21 հոկտեմբերի 2009 - 19:37 AMT
Նոյեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա հայկական դասական երաժշտության համերգ
Նոյեմբերի 9-ին Մոսկվայի «Արվեստանոց» թատերական դահլիճում տեղի կունենա հայկական դասական երաժշտության համերգ: Ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատուրյանի «Սոնատ-երգ ալտի սոլոյի համար», Բաբաջանյանի «Եռյակ դաշնամուրի համար» եւ Միրզոյանի «Լարայինն քառյակ» ստեղծագործությունները:

Համերգում ելույթ կունենան Կարեն Շահգալդյանը (ջութակ), Սոնա Ազարյանը (ջութակ), Մակսիմ Նովիկովը (ալտ), Բորիս Լիֆանովսկին (թավջութակ), Յակով Կացելսոնը (դաշնամուր):