21 հոկտեմբերի 2009 - 21:01 AMT
«Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կներկայացվի 85 ֆիլմ 30 երկրներից
Հոկտեմբերի 25-29-ը Երեւանում կանցնի «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնը:Առաջին անգամ2007թ. Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացրեց ,Ար-որդիե տարածաշրջանային բնապահպանական փառատոնը:
«Արեւորդին» միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ hարավկովկասյան տարածաշրջանում եւ անցկացվում է ամեն երկրորդ տարի: Այս տարի երկրորդ անգամ կկայանա «Արեւորդի» արդեն միջազգային բնապահպանական փառատոնը:
Փառատոնի նպատակնէհասարակությանուշադրությունը բեւեռել վայրիբնության եւբնապահպանության վրաեւբարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը, ընդգրկել հասարակության բոլորշերտերին` երեխաներից, երիտասարդներից սկսած մինչ- բիզնես ոլորտ ու գործարարներ:
Փառատոնի ծրագիրըներառում է ոչ միայն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր, այլեւ բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ ու ակցիաներ:
Ֆիլմերի ծրագրում կցուցադրվի 85 ֆիլմ 30 երկրներից. 16 ֆիլմ` հիմնական մրցութային ծրագրում եւ 35 ֆիլմ` տեղեկատվական ծրագրում:
ՀՀ Աշխատանքի-սոցիալական հարցերի նախարարությանեւ GTZ ընկերությանհետ համատեղկիրականացվինա- ,Մասնագիտական կողմնորոշումն սեմինար-դասընթացը 13-16 տարեկան 150 պատանիների համար, ինչպես Եր-անից, այնպես էլ Հայաստանի չորս մարզերի` Լոռի, Տավուշ, Արարատ եւ Վայոց Ձոր:
Ուշադրության կենտրոնում ունենալովհատկապես երեխաներին ու երիտասարդներին, փառատոնը մեծֆիլմային ծրագիր էնախատեսելնաեւնրանց համար` 32 ֆիլմ` կրթական եւ երեխաների մրցութային ծրագրում: Փառատոնի մեկնարկը եւս կազդարարեն պատանիներն ու երիտասարդները` առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող կենդանիների դիմակահանդես-քայլերդով: