22 հոկտեմբերի 2009 - 11:53 AMT
«ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ Ամերիաբանկի հետ համատեղ զարգացնում են քարտային բիզնեսը երկրում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ շարունակում են ընդլայնել առեւտրի եւ սպասարկման կետերում POS-տերմինալների շահագործման բնագավառում համագործակցությունը, ասվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

2009թ. սեպտեմբերի վերջին ուժի մեջ մտավ վճարային քարտերի սպասարկման բնագաառում երկու բանկերի համագործակցության նոր համաձայնագիր, ի շնորհիվ որի ստեղծված են իրական միտումներ Հայաստանի տարածքում ավելացնել նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած առեւտրի եւ սպասարկման կետերի քանակը, որոնք երկրի հանրության լայն խավին տրամադրում են լրացուցիչ հարմարություններ եւ հնարավորություններ:

Տվյալ համաձայնագրի շրջանակներում Ամերիաբանկը կօգտվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնի ծառայությունից, մասնավորապես վճարային քարտերի էքվայերինգի մասով: