22 հոկտեմբերի 2009 - 12:21 AMT
ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին շտապ միջոցներ ձեռնարկել ուրանի ծրագրի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխանցել է Իրանի վերաբերյալ համաձայնության նախագիծը ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու Ֆրանսիային` հույս ունենալով, որ կողմերը կհաստատեն փաստաթուղթը մինչեւ ուրբաթ:

Համաձայնագիրը նախատեսում է, որ հարստացված ուրանը Իրանի միջուկային ծրագրի համար կարտադրեն Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ոչ թե Իրանը:

Համաշխարհային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանն օգտագործում է ուրանի հարստացման իր ծրագիրը միջուկային զենք ստանալու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: