22 հոկտեմբերի 2009 - 12:24 AMT
ՎՏԲ-Հայաստան Բանկը իջեցրել է հիփոթեքի - ավտովարկավորման տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը (Հայաստան) հայտարարել է հիփոթեքային եւ ավտովարկավորման տոկոսադրույքների էական իջեցման մասին, ինչպես նաեւ նշանակալիորեն արագացրել է վարկառուներին վարկի տրամադրման գործընթացը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Հիփոթեքային վարկով անշարժ գույքի ձեռք բերման համար ՎՏԲ- Բանկը տարեկան տոկոսադրույքը 19,5%-ից իջեցրել է մինչեւ 14%, իսկ ավտովարկավորման տոկոսադրույքը` 18%-ից մինչեւ 12%:

Ի շնորհիվ մանրածախ ռիսկ-մենեջմենթի նոր համակարգի ներդրման ավտովարկավորման դիմումների քննարկումն այժմ տեւում է ոչ ավել, քան փաստաթղթերի ամբողջ փաթեթը բանկ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր, իսկ հիփոթեքային վարկի դիմումները` ոչ ավել քան 5 աշխատանքային օր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ ձգտում է իր հաճախորդներին տրամադրել լավագույն պայմաններ - առավել շահավետ որոշումներ: Տվյալ պարագայում դա ամբողջ երկրով մեր բոլոր մասնաճյուղերում հիփոթեքային - ավտովարկավորման գրավիչ պայմաններն ու տոկոսադրույքներն են:

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքից կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով: