22 հոկտեմբերի 2009 - 13:34 AMT
Կանադական ամսագիրը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո կանադական Embassy magazine ամսագիրը, իր հոկտեմբեր ամսվա համարում հոդված է տպագրել, որի մեջ, մասնավորապես նշվում է «Հայաստանի հայերը գործարք կնքեցին եւ կստեղծեն համատեղ պատմական հանձնաժողով, որպեսզի որոշեն, թե ինչ է իրականում եղել 1915 թ-ին», Հոդվածում հեղինակը եզրահանգում է, որ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ ցեղասպանություն չէր»
Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի»կենտրոնի ղեկավար արա Պապյանը նշում է, որ Կանադան աշխարհի այն երկրներից է, որը խորհրդարանի եւ կառավարական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: «Հայ-թուրքական արձանագրությունները պաշտպանողները մերժում էին բոլոր այն զգուշացումները, որ դրանք բացասաբար կանդրադառնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ավելին, ես, ի թիվս այլոց, կանխատեսում էի, որ բացասական հետ-անքներ կլինեն նա- այն երկրներում, որտեղ ցեղասպանությունն արդեն ճանաչված է», ասել է Արա Պապյանը: