22 հոկտեմբերի 2009 - 15:40 AMT
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր կստորագրվի նանոտեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ նանոտեխնոլոգիաների օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը:

Այս առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշել է, որ նանոտեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության գերակա ճյուղերից մեկն է, իսկ այս համաձայնագրի ստորագրումը քայլ առաջ է գիտության ոլորտում ինովացիոն ուղղությունների զարգացման համար:

Դանիելյանը հաղորդել է, որ ռուսական կողմը ներկայացնող լիազոր մարմինը կնշանակվի «Ռոսնանո»-ի կողմից, իսկ հայկական կողմից` Էկոնոմիկայի նախարարությունը: