24 հոկտեմբերի 2009 - 14:56 AMT
Առաջին օրը PanArmenian Expo 2009 ցուցահանդեսը on-line ռեժիմով այցելել է 15 000 հոգի
PanArmenian Expo 2009 Միջազգային ցուցահանդեսը, որը բացվել է Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում, առաջին օրվա արդյունքներով on-line ռեժիմով այցելել է 15 000 հոգի, հոկտեմբերի 24-ին բիզնես-ֆորումի ընթացքում հաղորդել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը:

Ողջունելով հավաքվածներին` ՀՀ ԱԱՊ ղեկավարը նշել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գործընկեր-երկրների համատեղ աշխատանքն է անհրաժեշտ ճգնաժամի ազդեցությունը հաղթահարելու համար: «PanArmenian Expo 2009 ցուցահանդեսը մի քայլ է` ուղղված ճգնաժամի պայմաններում դժվարությունների համատեղ հաղթահարմանը, մասնավորապես, կենցաղի նոր շուկաներ որոնելու առումով»,- ասել է նա:

PanArmenian Expo 2009 ցուցահանդեսը բազմապրոֆիլ է, այնտեղ ներկայացված է փոքր եւ միջին բիզնեսի շինարարության, սննդի եւ տեքստիլ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլորտի հայկական ձեռնարկությունների արտադրանքը, ինչպես նաեւ աշխարհի 15 երկրների արտադրանքը:

PanArmenian Expo 2009 ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ, նրա կազմակերպիչը Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատն է: