25 հոկտեմբերի 2009 - 17:43 AMT
Հայոց ցեղասպանություն. Կանադան պատրաստ է օգնել Հայաստանին ու Թուրքիային
Կանադան հավանություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող արխիվների բացմանը, ինչպես նաեւ հանդես է գալիս 20-րդ դարասկզբի իրադարձությունների վերաբերյալ բաց երկխոսության օգտին: Այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մաքքեյը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը:

Պաշտպանության նախարարը ասել է նաեւ, որ պաշտոնական Օտտավան պատրաստակամ է միջնորդի դեր ստանձնել այս գործում եւ հավելել է, որ Կանադայի պատմության, ինչպես նաեւ բազում այլ երկրների պատմության մեջ խնդիրներ են եղել, հաղորդում է Anatolian News Agency-ն: