26 հոկտեմբերի 2009 - 15:08 AMT
Նոյեմբերի 3-ին Երեւանում Օհան Դուրյանի հոբելյանին նվիրված համերգ տեղի կունենա
Կամերային երաժշտության տանը նոյեմբերի 3-ին տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյան) համերգը:

Համերգը, որի կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի նախարարությունը, նվիրված է հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանի հոբելյանին:

«Սպեղանիի», ինչպես նաեւ Ադա Մինասյանի (դաշնամուր) եւ Աննա Բակունցի (երգեհոն) կատարմամբ կհնչեն Բախի, Ֆորտեի, Պիացոլլայի, Տերտերյանի, Մանսուրյանի, Երկանյանի ստեղծագործությունները: