27 հոկտեմբերի 2009 - 11:33 AMT
Լրացավ Հայաստանի խորհրդարանում իրագործված ահաբեկչության 10 տարին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանի այլ պետական գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի ազգային հերոս, հոկտեմբերի 27-ին ահաբեկչության արդյունքում ՀՀ խորհրդարանում զոհված Վազգեն Սարգսյանի ու Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին:

1999թ. հեկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների ձեռքից զոհվեցին Հայաստանի ականավոր պետական եւ քաղաքական գործիչներ` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Լեոնարդ Պետրոսյանը: