27 հոկտեմբերի 2009 - 17:45 AMT
ՀՀ ոստիկանությունը նախապատրաստվել է հայ-թուրքական սահմանի բացմանը
Հիմնականում Թուրքիայից Հայաստան է տեղափոխվում կոկաին ու հերոին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլսիում հայտարարել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետը: Մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը` Պողոսյանը հայտարարել է, որ չնայած, որ հայ-թուրքական սահմանը գտնվում է ՀՀ ԱԱԾ տիրույթում, ոստիկանությունն արդեն պատրաստ է սահմանի բացմանը, եւ ամեն ինչ կանի, որպեսզի կանխի թմրանյութերի հնարավոր թափանցումը Հայաստան: