27 հոկտեմբերի 2009 - 19:06 AMT
Հայաստանի խորհրդարանում կառավարող ուժերի կոալիցիան հրաժարվեց երեկոյան ելույթներից
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստում հայտարարությունների ժամին Կառավարող ուժերի կոալիցիան հրաժարվեց իր ելույթներից` բացատրելով, որ այդպիսով իրենց հարգում են 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իրենց օրինակին հետեւելու կոչ արեց խորհրդարանի մյուս խմբակցություններին:

Սակայն ընդդիմական ուժերը պնդեցին, որպեսզի երեկոյան նիստի ընթացակարգը պահպանվի, քանի որ, ինչպես նկատել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, «եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա խորհրդարանականներն այսօր ընդհանրապես պետք է նիստ չանցկացնեին»: ՀՀ ԱԺ կանոնակարգը պահպանվեց, բայց դրա հետ մեկտեղ կոալիցիան, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, սկզբունքորեն ոչ մի հայտարարություն չարեց: