27 հոկտեմբերի 2009 - 19:59 AMT
Մերձդնեստրը անկեղծորեն ուրախ է Արցախի հաջողությունների համար
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների համագործակցությանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահը կարեւորել է Մերձդնեստրի հետ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ՄՄՀ արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակը նշել է, որ Մերձդնեստրում հետեւում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին եւ անկեղծ ուրախ են մեր հաջողությունների ու ձեռքբերումների համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: