27 հոկտեմբերի 2009 - 20:11 AMT
«ՀԿԵՈւ»-ն կմեկնարկի Արմավիր-Արագած էլեկտրագնացքը
Նոյեմբերի 1-ին Հարավկովկասյան երկաթուղու ցանցում շահագործմանը կհանձնվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթ-եկող էլեկտրագնացքը:

Համաձայն չվացուցակի՝ էլեկտրագնացքը կուղ-որվի ամեն օր Արմավիրի կայարանից ժամը 12:40 (ժամանումը Արագածի կայարան՝ 13:57), իսկ Արագածից՝ ժամը 14:20 (ժամանումը Արմավիրի կայարան՝ 15:37):

Տոմսի արժեքն էընդամենը 300 դրամ: Ուսանողների համարնախատեսված է 50% զեղչ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: