27 հոկտեմբերի 2009 - 20:34 AMT
Հայաստանն ու Լիբանանը կարեւոր նշանակություն են տալիս առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
Հոկտեմբերի 26-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի հետ: Վարչապետ Սինյորան շնորհավորել է Հայաստանի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքումերկուստեքկարեւորվել է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաեւ` բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: