28 հոկտեմբերի 2009 - 09:56 AMT
Տանյա Լեկիչը հրապարակել է Սլովենիայի կանանց հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կանանց հավաքականը Հանրապետական մարզադաշտում 2011թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի իր երրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցն այդ խաղում կլինի Սլովենիայի հավաքականը, որն արդեն ժամանել է Երեւան եւ տեղավորվել է «Անի Պլազա» հյուրանոցում: Սլովենիայի ֆուտբոլիստուհիները հոկտեմբերի 27-ին անց են կացրել նախնական մարզում Հանրապետական մարզադաշտում, որտեղ հոկտեմբերի 28-ին Երեւանի ժամանակով 15:00-ին կսկսվի խաղը:

Նշենք, որ Սլովենիայի հավաքականը, ինչպես եւ հայ ֆուտբոլիստուհիները, երկու մեկնարկային խաղերում պարտություն են կրել, ընդ որում Իտալիայի հավաքականից նույն 0:8 հաշվով, ինչպես Հայաստանի թիմն իր դաշտում: Սակայն, ի տարբերություն իր առաջիկա մրցակիցների, Սլովենիայի թիմը մեկ գոլ պակաս է բաց թողել` զիջելով ֆիններին 0:3 հաշվով:

Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը 18 ֆուտբոլիստուհի է հայտագրել Հայաստանի դեմ խաղում, այդ թվում 3 հարձակվող:

Սլովենիայի հավաքականի կազմը.

Դարպասապահներ`

Լուչիա Մորի
Սոնյա Չեւնիկ

Պաշտպաններ`

Անդրեա Նիքլ
Մանյա Բենակ
Ալյոնա Միլկովիչ
Ադրիանա Բոգոլին
Ինես Շպելիչ

Կիսապաշտպաններ`

Մատեա Զվեր
Անյա Միլենկովիչ
Քսենիա Պովխ
Պոլոնկա Գովեկ
Տյաշա Տիբո
Աննա Գոլոբ
Անյա Լեւաչիչ
Ուրսկա Ժգանեչ

Հարձակվողներ`

Տանյա Վրաբել
Ֆատա Սալկունիչ
Նատալիա Գոլոբ: