28 հոկտեմբերի 2009 - 11:33 AMT
Համագործակցությունը մշակույթի ոլորտում կծառայի հայ-եգիպտական կապերի ամրապնդմանը
Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունցավ Եգիպտոսի բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Հանի Հելալի հետ։ Զրույցի ընթացքումկողմերըքննարկեցին երկու երկրների կրթականհարաբերությունների եւ համագործակցության արդի փուլի հետ կապված հարցեր, մասնավորապես 2009-2012թթ. համար կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության միջկառավարական գործնական ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Եգիպտոսի բուհերի միջեւ անմիջական կապի հետագա զարգացման եւ փորձի փոխանակման շարունակականությունը: Հատկապես բարձր գնահատվեց Կահիրեի Համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը` որպես երկկողմ սերտ համագործակցության արգասիք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: