28 հոկտեմբերի 2009 - 15:17 AMT
Հնարավոր է, որ 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի 1,2 տոկոսը
Տնտեսական աճը, որը նախատեսված է 2010թ. պետբյուջեի նախագծում, կարող է գերազանցել 1,2 տոկոսը, գտնում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանի տնտեսության մեջ նախանշվել են կայունացման որոշակի միտումներ եւ վերականգնման դրական հեռանկարներ:

Դավթյանը հիշեցրել է, որ 2010թ. պետբյուջեի նախագծում աճը կարող է գերազանցել 1,2 տոկոսը: «Չի բացառվում, որ ըստ լավատեսական կանխատեսումների մենք կհաղթահարենք նվազագույն շեմը եւ հաջորդ տարի ավելի լավ հնարավորություններ կունենանք»,-հավելել է նա:

Այս համատեքստում նախարարը նշել է նաեւ, որ ամսեկան կտրվածքով երկրի տնտեսության մեջ որոշակի աճ է գրանցվել` սեպտեմբերին գրանցվել է 4,8 տոկոս աճ օգոստոսի համեմատ, չնայած, որ այդ աճը պայմանավորված էր սեզոնայնությամբ: