28 հոկտեմբերի 2009 - 15:53 AMT
Սեյրան Ամիրյան. Հայաստանի բնակչությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը
«Հայաստանի բնակչությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը», - հայտարարել է հոկտեմբերի 28-ն կայացած «Հայաստանի բնակչության հայ-թուրքական հարաբերությունների հոգեբանական ընկալումը» թեմայով հանդիպմանը, ԵՊՀ-ի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Ամիրյանը:

Հոգեբանը հիմնավորել է իր հայտարարությունը այն բանով, որ այսօր մտավորականությունը եւ կառավարությունը քիչ են խոսում ժողովրդի հետ հայ-թուրքական սահմանի բացման թեմայով, այն դեպքում երբ ժողովուրդը ակնկալում է բաց եւ ազատ զրույց:

Հոգեբանը նշել է, որ անհրաժեշտ է քարոզել սեփական մշակույթը, մեծարել ժողովրդին, ընդգծելով հերոսությունը, հայ ժողովրդի խիզախությունը: Մենք պետք է դուրս գալ զոհի դերից, պետք է առաջ շարժվել, փոխվենք ինքներս եւ փոխենք մեր մերձավորներին», - եզրակացրել է Ամիրյանը: