28 հոկտեմբերի 2009 - 16:41 AMT
Անդրե Աղասսին խոստովանել է թմրադեղերի կանխամտածված օգտագործումը
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ազգությամբ հայ Անդրե Աղասսին իր ինքնակենսագրության մեջ, որը լույս է տեսնելու նոյեմբերի 9-ին, խոստովանել է մետամֆետամինի կանխամտածված օգտագործումը: 1997թ. ամերիկացին չանցավ դոպինգ-թեստը, բայց փորձեց ATP-ին համոզել, որ դոպինգը սխալմամբ է իր օրգանիզմ ներթափանցել, երբ ինքը գազավորված ջուր է խմել, որը պատկանում էր իր օգնականին: Վաճառքի նախաշեմին որոշա թերթեր եւ ամսագրեր գրքից հատվածներ են հրապարակում, հաղորդում է sportsdaily.ru-ն:

«Իհարկե, ես ամաչում եմ,- AP-ն մեջբերում է Աղասսիի ինքնակենսագրության տողերը,- խոստանում եմ ինձ, որ դա իմ կյանքի վերջին սուտն է: Բայց այն պահին ես նամակ գրեցի ATP-ին, որում հավատացնում էի, որ ամֆետամինն իմ օգնականն է օգտագործում, որը փոշին ավելացնում է գազավորված ջրի մեջ, իսկ ես մի անգամ առանց մտածելու մի կում արեցի նրա շշից»: