15 մարտի 2002 - 23:13 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԸ
Հայկական ատոմային էլեկտրակայանը կգործի մինչեւ 2008 թվականը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նրա խոսքերով, հաշվարկները փաստում են, որ հաշվի առնելով ներդրումների ծավալները եւ էլեկտրաէներգիայի սպառման աճը, կայանը հնարավոր կլինի կոնսերվացնել միայն 2008 թվականին, այլ ոչ թե 2004-ին, ինչպես պնդում է Եվրոպական Միությունը: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Եվրամիության հետ կա պայմանավորվածություն ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ միայն այն ժամանակ, երբ կստեղծվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Գալստյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի մասին հարցը մտել է մինչեւ 2020 թվականը հայկական էներգետիկայի կայուն զարգացման ծրագրի մեջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: