28 հոկտեմբերի 2009 - 19:59 AMT
Հայաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել
Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին:Շնորհավորելով դեսպանին նորպաշտոնումնշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդեռլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ դեսպան Լանգենբերգը կարեւոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցինՀայաստանիեւ Եվրոպական Միության Արեւելյանգործընկերության մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերը:

Դեսպանի խնդրանքովփոխնախարար Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: