29 հոկտեմբերի 2009 - 12:32 AMT
Արթուր Բաղդասարյան. «Արեւելյան գործընկերությունը» հնարավորությունների քաղաքականություն է
«Արեւելյան գործընկերությունը» հնարավորությունների քաղաքականություն է այդ նախագծի մասնակից երկրների համար: Այդ մասին, ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերություն. Կնշանավորի այն արդյո՞ք եվրաինտեգրման նոր փուլը» խորագրով համաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Այս նախաձեռնությունը հանարվորություն է տալիս բարեփոխել մեր սոցիալական, հասարակական ինստիտուտները: «Արեւելյան գործընկերությունը» նոր խթան կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Կարեւոր է, որ այս գործընթացում կարող են ներառվել նաեւ Թուրքիան ու Ռուսաստանը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ի հետ առեւտրի ազատ գոտու մասին պայմանագրի կնքումը, վիզային ռեժիմի պարզեցումը, բարեփոխումներն մարդու իրավունքների ոլորտում կնպաստեն բարեփոխումների առաջխաղացմանը Հայաստանում:

«Մեզ համար մեծապես կարեւորվում է ԵՄ-ի հետ ասոցիացված անդամության մասին համաձայնագիրը եւ այն փաստը, որ այդ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս համագործակցություն հաստատել ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ «Արեւելյան գործընկերության» առանձին մասնակիցների հետ»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը: