29 հոկտեմբերի 2009 - 17:23 AMT
Շվեյցարացի ջութակահար Իվո Վեթշտայնը «Սերենադա» կամերային նվագախմբի հետ միասին համերգով հանդես կգա Երեւանում
Նոյեմբերի 4-ին Կոմիտասի անվանկամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սերենադ» կամերային նվագախմբի համերգը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցի շվեյցարացի հայտնի ջութակահար Իվո Վեթշտայնը:

Համերգի ծրագրում ներգրավվել են Մոցարտի Զալցբուրգյան սիմֆոնիա թիվ 1, KV 136-ը, թիվ 2, KV 137-ը, թիվ 3, KV 138-ը, Ալֆրեդ Կնուզելի «Spielplan», «Schwebende Zentren», «Wendepunkt» ստեղծագործությունները: Վերջին երեք ստեղծագործությունները ջութակի եւ լարային նվագախմբի համար են:

Համերգը կազմակերպվել է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: