29 հոկտեմբերի 2009 - 19:33 AMT
ՀՀ վարչապետը ուշադիր հետեւում է տեղի ԶԼՄ-ների հաղորդագրություններին
Հոկտեմբերի 29-ն կայացած ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը տեղեկացրել է ներկաներին, որ ԶԼՄ-ների միջոցով, խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլակյանը հրապարակավ հայտարարել է, որ պետական պաշտոնյաները զբաղվում են փող լվանալով: «Մենք նույնպես հրապարակավ պատասխանենք այդ հայտարարությանը», ասել է Տիգրան Սարգիսյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարությանը պետք է արձագանքի ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ Հայաստանի դատախաղությունը:

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ մի քանի օր առաջ դատախաղության կոլեգիայի ընդլայնված նիստում ներկայացվեցին իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները: Ըստ ՄԱՆԻՎԱԼ-ի գնահատականի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում: