30 հոկտեմբերի 2009 - 13:35 AMT
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոնգրեսը կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Շվեդիայում
Երկարատեւ քննարկումներից հետո Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոնգրեսը, արհամարելով կուսակցության վարչության խորհրդատվությունները, հայտարարեց, որ «սոցիալ-դեմոկրատները գործելու են Շվեդիայի, ԵՄ եւ ՄԱԿ կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ Իրաքյան Քրդստանի ճանաչման համար»:

Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միությունը (UAAS) ողջունում է Կոնգրեսի պատմական որոշումը` նշելով, որ այդ քայլը ոչ մի կերպ չի վնասում Թուրքիայի ժողովրդավարացման, Հայոց ցեղասպանության հետազոտման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացներին: Միությունը հույս է հայտնել, որ Կոնգրեսի այդ որոշումն իր անդրադարձը կգտնի շվեդական խորհրդարանում կուսակցության գործունեության եւ պատգամավորների հետագա աշխատանքի մեջ` ուղղված Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչմանը: