30 հոկտեմբերի 2009 - 14:47 AMT
Հայաստանը ձեռնամուխ է եղել ուրանի հանքավայրերի հետախուզմանը
Հայաստանը ձեռնամուխ է եղել ուրանի հանքավայրերի հետախուզմանը, ասել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` ելույթ ունենալով «Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցության խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ, որն անցնում է Երեւանում «EXPO-RUSSIA 2009 Armenia» ամենամյա երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: «Այս աշխատանքը մենք վարում ենք ռուսական ընկերության հետ, երկու կողմերի 50-տոկոսանոց մասնակցությամբ»,-ասել է նա:

Ինչպես հաղորդել է Գալստյանը, որոնման աշխատանքներն արդեն սկսվել են եւ կտեւեն մի քանի տարի, որից հետո «մենք պարզ պատկեր կունենանք` կան Հայաստանում ուրանի պաշարներ, թե ոչ: Դեռեւս ոչ ոք ոչինչ ասել չի կարող»: