15 մարտի 2002 - 18:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի եւ Բելառուսի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանը եւ Միխաիլ Խվոստովը Մինսկում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պաշտոնական այցով Մինսկում գտնվող Վարդան Օսկանյանն ու Միխաիլ Խվոստովը զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերություններին, տնտեսական համագործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը ընդգծել են երկու պետությունների փոխհարաբերությունների բարձր մակարդակը եւ դրանց հետագա ամրապնդման կարեւորությունը` հաշվի առնելով տեսակետների համընկնումը տարբեր հարցերի վերաբերյալ: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի վերջին իրադարձությունների եւ տարածաշրջանի իրադրության վրա դրանց հնարավոր անդրադարձի շուրջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: