30 հոկտեմբերի 2009 - 18:23 AMT
Արթուր Աբրահամին երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն կցուցաբերեն
Նախկինում IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաստատված ավանդույթի համաձայն հերթական հաղթանակից հետո Հայաստան է ժամանելու: Այս անգամ գերմանական դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկի այցը կկայանա հոկտեմբերի 31-ին: Երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն է սպասվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հայ բռնցքամարտիկը «Super Six World Boxing Classic» բռնցքամարտի առաջնության դեբյուտային մենամարտում 12-րդ ռաունդի ավարտից 12 վայրկյան առաջ նոկաուտի ենթարկեց այդ քաշային կարգի նախկին չեմպիոն ամերիկացի Ջերմեյն Թեյլորին: