30 հոկտեմբերի 2009 - 18:37 AMT
Իգոր Մորոզովը վարչապետին է ներկայացրել ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով դաշնային գործակալության աշխատանքները
ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌԴ ԱՊՀ պետությունների գործերով, արտերկում բնակվող հայրենակիցների ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավար Իգոր Մորոզովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրինկառավարությանղեկավարը նշել է, որ տեղյակ էերեկ բացված «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2009» ցուցահանդեսի մասին եւ նշել գործակալության ու հայաստանյան ընկերությունների միջեւ համագործակցության խորացման անհրաժշտությունը:

Իգոր Մորոզովը վարչապետին էներկայացրել գործակալության աշխատանքները, մասնավորապես նորարարությունների հիմնադրամի գործունեությունը: Երկուստեք կարեւորվել է համագործակցության զարգացումը ֆիզիկայի բնագավառում:

Անդրադարձ է եղել հիմնադրամին Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների եւ միջուկային ֆիզիկայի զարգացմանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է գործակալության, ինչպես նաեւ «Ռոստեխնոլոգիաների» ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու գիտության պետական կոմիտեի միջեւ համագործակցության հետագա խորացումը: